Հաղորդակցական դիզայնի մրցանակ
Լատինականից դուրս գրերի համար
Առաջին թողարկում՝ 2026
Bloom Award
Bloom Award-ների հայտերն ընդունվում են
Ընդունման ավարտին մնացել է—
Լատինականից դուրս գրային համակարգերի հաղորդակցական դիզայնի առաջին համաշխարհային մրցանակը։
Գնահատում են տվյալ գրային համակարգին հարազատ միջավայրի մասնագետները։
Ի՞նչ է Bloom Award-ը
Ի՞նչ է Bloom Award-ը
GRANSHAN Bloom Award-ը լատինականից դուրս գրային համակարգերի հաղորդակցական դիզայնի մրցանակն է։ Այն գնահատում է տառատեսակ օգտագործող դիզայնը, ոչ թե բուն տառատեսակը․ տառատեսակները ներկայացվում են GRANSHAN Base Award-ին՝ տառատեսակների դիզայնի մրցույթին։
Աշխարհը միայն լատինական գրով չի գրում։ Այն գրում է արաբական, հայկական, չինական, հունական, ճապոնական, կորեական, թամիլ, թայական և բազմաթիվ այլ գրերով, որոնք ավելին են, քան պարզապես տառեր․ դրանք ինքնության, ժառանգության և ստեղծագործականության ձայներ են։
GRANSHAN Bloom Award-ին ներկայացված յուրաքանչյուր աշխատանք գնահատվում է իր բնօրինակ գրով։ Այն գնահատում են դիզայներներ, որոնք խոսում են տվյալ լեզվով, գիտեն դրա տառային ձևավորման կանոնները և հասկանում դրա մշակութային արձագանքը։ Ձեր ձայնը միացրեք համաշխարհային երգչախմբին, և թող աշխարհն իսկապես լսի այն։
Ո՞վ կարող է մասնակցել
Bloom Award-ը բոլորի համար է՝ ստուդիաների, անկախ դիզայներների, բրենդների և նորահայտ տաղանդների։ Եթե ձեր դիզայնում օգտագործում եք լատինականից դուրս գրային համակարգեր, այն ձեզ համար է։
Ի՞նչ կարող եմ ներկայացնել
Ո՞վ է գնահատում
9 մեդիա կատեգորիաների և 8 գրային խմբերի ժյուրիներում միավորվում են գրերի և մեդիայի մասնագետներ՝ յուրաքանչյուր գրային խմբում առնվազն տասներկու անդամով։ Ձեր աշխատանքը չի հայտնվում ընդհանուր հոսքում․ այն գնահատում են մարդիկ, որոնք ապրում են ձեր գրով ու դրա մշակութային նրբերանգներով։
Ինչո՞ւ մասնակցել
Ճանաչում ձեր աշխատանքի համար
Ձեր աշխատանքի ճանաչման հստակ նշան, որը կարող եք ներկայացնել հաճախորդներին, գործընկերներին և ձեր համայնքին։
Վկայական՝ պահելու և կիսվելու համար
Մրցանակակիրներից յուրաքանչյուրը ստանում է գեղեցիկ ձևավորված թվային վկայական՝ իր նվաճման մնայուն վկայություն, պատրաստ ներբեռնելու և կիսվելու համար։
Ձեր համաշխարհային տեսանելիությունը
Հասեք միջազգային լսարանի՝ GRANSHAN-ի ալիքների և ընտրված մեդիա գործընկերների միջոցով։
Ձեր աշխատանքը առցանց ցուցահանդեսում և երկարատև արխիվում
Ներկայացրեք ձեր նախագիծը մեր առցանց ցուցահանդեսում և պահպանեք այն մնայուն թվային արխիվում՝ սկսած այս առաջին թողարկումից։
Ձեր դիզայնը հիմնական և տարածաշրջանային ցուցահանդեսներում
Award Premiere-ից և Core Exhibition-ից հետո ընտրված աշխատանքները կներկայացվեն GRANSHAN-ի միջազգային գործընկերային ցանցի միջոցով՝ ներառյալ տարածաշրջանային ցուցահանդեսներ, որոնք կարող են զուգահեռ անցկացվել աշխարհի տարբեր մասերում։
Նախատեսվող տպագիր հրատարակություն
Պատրաստում ենք տպագիր հրատարակություն՝ ճանաչման արժանացած աշխատանքների խնամքով ընտրված հավաքածուով։
Տառաձևարանի ուշադրության կենտրոնում
Տառաձևարանի ընտրություն – տառաձևարանը ձեր նախագիծը ներկայացնում է իր լսարանին, ապա GRANSHAN-ը՝ ամբողջ աշխարհին։
Ինչո՞ւ է կարևոր Bloom Award-ը
Գործընկերներ
Աջակցող տառաձևարանների ակումբ
Գլխավոր հովանավորներ
Base Award-ի գործընկերներ
Bloom Award-ի գործընկերներ
Ցանկանո՞ւմ եք աջակցել GRANSHAN-ին։ Ուրախ կլինենք ստանալ ձեր նամակը էլ. փոստով՝ granshan@granshan.com